Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Երեւանում բախվել են թիվ 58 երթուղու «ԳԱԶել»-ը եւ եւս երեք մեքենաներ. Կա վիրավոր

    Երեւանում բախվել են թիվ 58 երթուղու «ԳԱԶել»-ը եւ եւս երեք մեքենաներ. Կա վիրավոր

    Երեւանում բախվել են թիվ 58 երթուղու «ԳԱԶել»-ը եւ եւս երեք մեքենաներ. Կա վիրավոր
    Մայիս 14, 2019 22:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւանում, այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 15։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Գոշ գազի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 35 ՏA 404 համարանիշի, մարդատար Газель մակնիշի 5020 Տ համարանիշի, Skoda մակնիշի 10 ԼԼ 902 համարանիշի եւ Mercedes մակնիշի 34 RC 311 համարանիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

    Մարդատար Газель-ը սպասարկում է թիվ 58 երթուղին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։

    Նշված հատվածում երթեւեկությունը մասամբ դարձել է անկառավարելի, քանի որ վարորդները չեն զիջում միմյանց, իսկ բախման հետեւանքով էլ մեքենաները հատնվել են Ռուբինյանց փողոցի եւ Ռուբինյանց նրբանցքի մեջտեղում։


    Նման թեմաներ

    scroll to top