Ուրբաթ , 17 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    32°
    Home » Լուրեր » Երեւանում մայրը հայտնաբերել է 27-ամյա տղայի կախված դին

    Երեւանում մայրը հայտնաբերել է 27-ամյա տղայի կախված դին

    Երեւանում մայրը հայտնաբերել է 27-ամյա տղայի կախված դին
    Հունիս 13, 2018 22:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարբախի բաժանմունք, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի փողոցի տներից մեկը, որտեղ տան ննջարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

    Shamshyan.com-ի փոխանցմամբ,  նշված հասցե են ժամանել ոստիկանության եւ քննչական կոմիտեի խմբերը, որոնք նշված տան ննջարանում երկհարկանի մահճակալից կախված վիճակում հայտնաբերել են նշված տան բնակիչ՝ 27-ամյա Վահե Գ.-ի դին։

    Տղային կախված հայտնաբերել է մայրը, ով ահազանգել է 1-03, սակայն մինչ բժիշկների ժամանումը, տղան արդեն մահացած է եղել։

    Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում։ Վահե Գ.-ն ամուսնացած էր, սակայն կինն ու տղան դպրոցական արձակուրդների առիթով բացակայել են տանից. նրանք մեկնել են Կապան։

    Նման թեմաներ

    scroll to top