Գլխավոր Լուրեր Երեւանում շները պոկում են մեքենայի համարանիշը. Պատճառը հայտնի է (տեսանյութ)

Երեւանում շները պոկում են մեքենայի համարանիշը. Պատճառը հայտնի է (տեսանյութ)

9
0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ շների կազմակերպված խումբ պոկում է մեքենայի պետհամարանիշը: Մարուքյանը հորդորում է քաղաքապետարանին՝ քայլեր ձեռնարկել:

AraratNews.am-ը կապ հաստատեց շների մասնագետ Ռոլանդ Պողոսյանի հետ, պարզելու, թե ինչից կարող են կենդանիները նման վարքագիծ դրսևորել:

«Կենդանիները նման վարքագիծ կարող էին դրսևորել այն դեպքում, երբ  նրանց խփել են, կամ հարվածել: Կարող է դա արել են մեկ այլ մեքենայից, որը կադրում չի երևում: Այսպես ասած նրանց պետք է ինչ-որ կեպ դրդեին՝ նման վարքագծի հասցնելու համար: Բայց կադրւմ նկատելի է, որ մեքենայի շներն ինչ որ, այսպես ասած զոհ են նկատել: Դա կարող է լինել կատու, կամ մեկ այլ կենդանի, որը նրանց հասցրել է այդպիսի վարքագծի:  Եվ պարզ է, որ նրանք հոտի վրա են եկել, և թիրախի վրա հարձակվելուց մեքենայի համարն են պոկել: Դա կարող էր լինել նաև ծառի տակ, նստարանի տակ, կամ մեկ այլ տեղ, պարզապես այստեղ մեքենաներ և մեքենայի համարները պոկեցին»,-ասաց Պողոսյանը՝ չբացառելով նաև այլ մեքենայից նրանց հարվածելու վարկածը: