Գլխավոր Լուրեր Երեք մարզ ամբողջությամբ կանցնի համընդհանուր ներառական կրթության

Երեք մարզ ամբողջությամբ կանցնի համընդհանուր ներառական կրթության

1
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը։

Քննարկման ժամանակ խոսեց նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նշելով, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է Երեւանը, Շիրակի եւ Արագածոտնի մարզերն ամբողջությամբ անցնեն համընդհանուր ներառական կրթության: Արվում են հետազոտություններ,  յուրաքանչյուր երեխայի համար կազմում են անցման քարտեզ, որպեսզի որեւէ մեկը հատուկ դպրոցների վերակազմավորումից հետո դուրս չմնա։

Ըստ նախարարի՝ բավականին մեծ գումարներ կտրամադրվեն հատուկ դպրոցներին, իսկ վերակազմավորումներից հետո գումարները կուղղվեն հանրակրթական դպրոցներին, որպեսզի նրանք կարողանան այդ ծառայությունները մատուցել։