Գլխավոր Լուրեր Երեք օրում գրանցվել է 47 ավտովթար

Երեք օրում գրանցվել է 47 ավտովթար

4
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 17-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 101 դեպք, այդ թվում՝ 9-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 23, անձնական ունեցվածքի գողության 22, խարդախության 8, ծեծի 7, թմրամիջոցի հայտնաբերման 4, բնակարանային գողության և խուլիգանության 3-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի մաքսանենգության 2-ական, անձի առևանգման, ավազակության, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, գույքի դիտավորությամբ վնասման, դրամանենգության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական սահմանն ապօրինի հատելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, սպանության սպառնալիքի, մարմնավաճառության դրդելու և պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: