Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Երեքի ժամանակն անցավ. պատմական ընտրություններ Հայաստանում

    Երեքի ժամանակն անցավ. պատմական ընտրություններ Հայաստանում

    Երեքի ժամանակն անցավ. պատմական ընտրություններ Հայաստանում
    Նոյեմբեր 13, 2018 14:46 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի անկախությունից այս կողմ երկրում տեղի ունեցած բոլոր քաղաքական գործընթացները տեղի էին ունենում երեք քաղաքական կենտրոնների շահերի և գաղափարների տրամաբանությամբ՝ Տեր-Պետրոսյան, Քոչարյան և Սարգսյան: Երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո որպես առաջնորդ և նոր գործիչ առաջ եկավ Նիկոլ Փաշինյանը, ու փոխվեց հայկական քաղաքական կոնյունկտուրան:

    Երևան Տոնավաճառ

    Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, երեկ հայտարարեց, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Խորհրդարանական ընտրություններին իր անմիջական մասնակցությունը չի կարող ունենալ նաև քրեական հանցագործության՝  Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող  Ռոբերտ Քոչարյանը: Առաջիկա ընտրություններին իր մասնակցությունը չի բերելու նաև Սերժ Սարգսյանը, չնայած այն հանգամանքին, որ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, մասնակցելու է ընտրություններին մեկ այլ Սարգսյանի՝ Վիգենի ղեկավարությամբ: ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելն ու Սերժ Սարգսյանի այնտեղ չլինելը ոչ թե խոսում են այն մասին, որ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ քաղաքականության մեջ, այլ ճիշտ հակառակը: ՀՀԿ-ում Սարգսյանն այլևս պատվավոր ղեկավար է, այսպես ասած՝ սիմվոլ, որին դեռ նախագահ են համարում իներցիայի ուժով: Այս առումով էլ ՀՀԿ-ում իրավիճակ է փոխվել, որը դե յուրե կարձանագրվի եթե ոչ ընտրություններից հետո, ապա գոնե առաջիկա մեկ-երկու տարում, երբ կուսակցությունը կղեկավարի Վիգեն Սարգսյանը կամ Սարգսյանի մեկ այլ քաղաքական ժառանգորդ:

    Այս առումով տեղի ունեցած հեղափոխությունը ոչ միայն պատմական էր, որովհետև Հայաստանում արմատախիլ արվեց քրեաօլիգարխիկ պետական համակարգը, այլ գաղափարական հեղափոխություն եղավ: Հայ հասարակությունը՝ ի դեմս հեղափոխականների,  ձերբազատվեց Լևոն-Ռոբերտ-Սերժ անընդհատ պտտվող եռյակից: Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական սերնդափոխություն, և առաջնորդների՝ տարիներ ի վեր եղած քաղաքական և տնտեսական շահերը հօդս ցնդեցին:

    Ահա այս՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որ պատմական են լինելու Հայաստանում: Անցավ երեքի՝ երեք նախագահների ժամանակը, ու Հայաստանը դեկտեմբերի 10-ից կմտնի քաղաքական նոր ուղի, նոր ղեկավարների, նոր լիդերների և նոր գաղափարախոսությունների ժամանակաշրջան:

    Հարություն Մկրտչյան


    Նման թեմաներ

    scroll to top