Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Լուրեր » Երեկվա բռնության հրահանգը տվել է Տարոն Մարգարյանը

    Երեկվա բռնության հրահանգը տվել է Տարոն Մարգարյանը

    Երեկվա բռնության հրահանգը տվել է Տարոն Մարգարյանը
    Փետրվար 14, 2018 13:11 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ես ներողություն խնդրեցի մեր քաղաքացիներից, որովհետև երեկվա դեպքերի արդյունքում տուժում են նաև ավագանու հեղինակությունը և մեր գործունեությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը` անդրադառնալով երեկ ավագանու նիստում ՀՀԿ և «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած միջադեպին:

    «Այդ միջադեպը մեզ համար շատ տհաճ էր, որովհետև ուժ  է կիրառվել ավագանու անդամի նկատմամբ, փորձ է արվել նրան դուրս հանել նիստերի դահլիճից: Այս միջադեպը ավագանու եղած նախորդ նիստերի շարքում տարբերվում էր հետևյալով. եթե նախորդներին մենք լսում էինք հանրապետական ավագանիների կողմից ռեպլիկներ իրենց տեղերից, կանոնակարգի խախտումներ էինք տեսնում, այս անգամ դա վերածվեց ֆիզիկական ուժի կիրառման, որն անթույլատրեի մի երևույթ է:  Եվ ես` որպես «Ելք» խմբակցության ղեկավար, ելույթ ունեցա, ասելով հետևյալը, որ մի կողմից մենք գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որն ընտրել է ոչ քաղաքական գործիքակազմ, մյուս կողմից` գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որը կիրառում է ֆիզիկական ուժ: Արդյունքում` տուժում են ավագանու ինստիտուտը, ավագանու հեղինակությունը և նաև մեր գործունեությունը: Մենք այդպիսի նիստեր չենք պատկերացնում, և ես նաև մեզ պատասխանատու համարելով հարկ եմ համարել մեր քաղաքացիներից ներողություն խնդրել այն մասով, որ չենք կարողացել կանխել դա, և մեր այս ընթացքում ներդրած ջանքերը բավարար չեն եղել դա անելու համար»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

    Ասուլիսին ներկա մյուս բանախոս` իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ ԵԾ խմբակցության անդամների գործողություններին ինչ-որ տեղ դրդել է նաև հասարակությունը. «Նախ ասեմ, որ որևէ մեկը քաղաքական գործչին չի կարող զրկել ակցիաներ իրականացնելու իրավունքից: Նմանատիպ քայլին ինչ-որ տեղ դրդել է հասարակությունը, որովհետև այն մարդիկ, ովքեր ապրում են Նուբարաշենում և ամեն օր առնչվում են այդ խնդրին, արդեն որևէ պետական ատյան չի մնացել, որ բարձրաձայնեն»:

    Խնդրի մասով ինչ վերաբերում է գենդերային բաղադրիչին, Հովհաննիսյանը նշեց. «Այո՛, մենք համարում ենք, որ սա ուղղորդված գործողություն է նաև կին քաղաքական գործչի նկատմամբ, քանի որ տեղի է ունեցել սեռական ոտնձգություն: Դա սեռական անձեռնմխելիության և ազատության խախտումներ են, երբ տղամարդիկ, անվայել պահելով, ձեռքները երկարացրել են կնոջ կրծքերին, գոտկատեղին և փորձ են արել քանդել նրա վերնազգեստը: Ֆիզիկական բռնություն է գործադրվել կնոջ նկատմամբ, և դա նաև հանրային նվաստացում է իրենից ներկայացնում, ինչը տղամարդու դեպքում չի լինում: Նշեմ նաև, որ այդ բռնության հրահանգը տվել է Տարոն Մարգարյանը, շատ լավ հնչում է, թե ինչպես է հրահանգում կանգնեցնել` դեմն առ, դեմն առ»:

    Նման թեմաներ

    scroll to top