Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    16°
    Home » Լուրեր » Երևան-Բեյրութ չվերթը չեղարկվել է. ինչ վտանգ է սպառնում

    Երևան-Բեյրութ չվերթը չեղարկվել է. ինչ վտանգ է սպառնում

    Երևան-Բեյրութ չվերթը չեղարկվել է. ինչ վտանգ է սպառնում
    Ապրիլ 13, 2018 23:04 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Սիրիայի շուրջ լարված իրավիճակն ազդել է միջազգային ավիափոխադրումների վրա։ Սիրիայի տարածքով անցնող չվերթերը դադարեցվել են։

     Ապրիլի 16-ին նախանշված Երևան-Բեյրութ-Երևան չվերթը չեղարկվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

    «Ավիաընկերությունը Ավիափոխադրումների անվտանգության հարցերով եվրոպական գործակալությունից ստացել է խորհրդատվական բնույթի առաջարկ, որ Սիրիայի տարածքում հնարավոր են օդային հարվածներ»,- ասաց Խաչատրյանը։

    Մեր զրուցակիցը հայտնեց, որ այս պահին չեղարկվել է միայն ապրիլի 16-ին չվերթը։ Մնացած չվերթերը կիրականացվեն հաստատված ժամանակացույցով։

    Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:

    Նման թեմաներ

    scroll to top