Գլխավոր Լուրեր Երևան ՖԱ-ն նույնպես ներկայացրել է իր նորեկներին

Երևան ՖԱ-ն նույնպես ներկայացրել է իր նորեկներին

5
0

Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Երևանը» հայտարարել է մի քանի նորեկների հետ պայմանագիր կնքելու մասին:

Ակումբը համալրել են Վահե Մովսիսյանը, Գոռ Մկրտումյանը, Գրիգոր Մակարյանը, Ֆալոլա Միշել Օտոլորինը, Վա Շիբանգ Իլունգա Կիյան, Ֆաբրիս Մոնդեսիրեն, Լոկվա Անտոնիո Ջորջեսը, Պոմազան Ռոմանը, Հրաբչակ Սվիատոսլավը և Յանիս Կրումինսը:

Հավելենք, որ այսօր «Երևանը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվելիս գերկամային հաղթանակ է տարել«Արարատ-2»-ի նկատմամբ` առավելության հասնելով 4:3 հաշվով:

«Երևանն» Առաջին խմբում 48 միավորով երկրոդ տեղում է: