Կիրակի , 17 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » «Երևան ջան, ելք կա՛». «Ելք» դաշինքի քարոզարշավը մեկնարկեց երթով, շարունակվեց հանրահավաքով

«Երևան ջան, ելք կա՛». «Ելք» դաշինքի քարոզարշավը մեկնարկեց երթով, շարունակվեց հանրահավաքով

Ապրիլ 21, 2017 21:59 Լուրեր, Քաղաքական A+ / A-

18109682_1051289861671480_12432602_n

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին «Ելք» դաշինքը մեկնարկեց երթով, ապա՝ Հյուսիսային պողոտայում «Նեմրա» ռոք խմբի համերգից հետո տեղի ունեցավ դաշինքի հանրահավաքը:

«Հոգնել ենք այս խցանումներից: Մայիսի 14-ին դուք կարող եք ձեր գնահատականը տալ գործող իշխանության կատարած աշխատանքին: Կարող եք Ձեր կամքը դրսևորել՝ փոփոխություն բերելով մեր Երևանին: «Երևա՛ն ջան, ելք կա»․  վանկարկելով՝ «Բարեկամության ձեռքեր» հուշարձանի մոտից մեկնարկած երթի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում մայիսի 14-ին իրենց ձայնը տալ «Ելք» դաշինքին։

Փաշինյանը հորդորեց ընտրողներին քվեարկել իրենց դաշինիքի օգտին, իսկ հաղթանակի դեպքում խոստացավ՝ մինչև 2022 թվականը բացել Երևանի Մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր մետրոկայարան, տեղադրել խելացի լուսացույցներ, որոնք,  էականորեն կնվազեցնեն ու արմատախիլ կանեն խցանումները:

Նիկոլ Փաշինյանը  Հյուսիսային պողոտայում հրավիրված հանրահավաքին հայտարարեց, թե իրենց` ամենաուժեղ ֆորմատով մասնակցությունը ցույց է տալիս, թե ինչքան լրջությամբ են վերաբերվում այս ընտրություններին: «Երևանի քաղաքապետն իր ազդեցությամբ հանրապետության ազդեցիկ պաշտոնյաների եռյակում է, եթե ունենա ժողովրդի ամուր թիկունքը: Այս գիտակցումն է, որ «Ելքը» հնարավոր ամենաուժեղ ֆորմատով է մասնակցում Երևանի քաղաքապետի ընտրություններին»։

««Ելքի» հաղթանակի և իմ քաղաքապետ ընտրվելու դեպքում ՀՀ-ում կստեղծվի իրական ու հզոր հակակշիռ գործող իշխանություններին, որը կփոխի ՀՀ-ում իրավիճակը, ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու բարոյական առումով»,-ասաց քաղաքապետի թեկնածուն

Նման թեմաներ

scroll to top