Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Partly Cloudy
16°
Home » Լուրեր » Yerevan Jazz Fest-ի շրջանակներում Հայաստան են այցելել աշխարհահռչակ երաժիշտներ

Yerevan Jazz Fest-ի շրջանակներում Հայաստան են այցելել աշխարհահռչակ երաժիշտներ

Հոկտեմբեր 11, 2017 17:17 Լուրեր, Հասարակություն, Մշակույթ A+ / A-

22310614_1523279217711109_281315610366070919_n

Արդեն երկու տարի է, ինչ Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը: «Yerevan Jazz Fest»-ի շրջանակներում Հայաստան են այցելել երաժիշտներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանից և Անգլիայից:

«Yerevan Jazz Fest 2015»-ի շրջանակներում Երևանը հյուրընկալեց աշխարհահռչակ բաս կիթառահար և վիրտուոզ Ռիչարդ Բոնային, ով գլխավորեց այդ տարվա փառատոնը:
«Yerevan Jazz Fest 2016»-ի շրջանակներում Երևանը հյուրընկալեց երկու մեներգչուհիներ ՝ Գրեմմի եռակի մրցանակակիր Դի Դի Բրիջուոթերին և բրիտանացի Ջոս Սթոունին:
«Yerevan Jazz Fest 2017»-ը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին: Այս տարի Երևան կայցելեն մեգաաստղեր Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:

Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:

2017-ին Ջազի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա միջազգային ջազ փառատոն «Yerevan Jazz Fest»-ը կմեկնարկի  հոկտեմբերի 26-ին, իսկ փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին: Փառատոնն այս տարի լինելու է էլ ավելի մասշտաբային և կհյուրընկալի ջազի գերաստղեր դարձած երաժիշտների, ովքեր բեմ կբարձրանան հայ ջազմենների հետ միասին:
«Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zilidjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը:

Ծրագիր

Հոկտեմբեր 26, Մարզահամերգային Համալիր

 

  • Մարկուս Միլլեր – ԱՄՆ

 

Հոկտեմբեր 29, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ

 

  • Հայաստանի պետական ջազ նվագախումբ. Գեղ. Ղեկավար Արմեն Հյուսնունց
  • Լևոն Մալխասյան – Հայաստան
  • Իգոր Բուտման – Ռուստաստան
  • Անի Արզումանյան – Ֆրանսիա
  • Աննա Վարդազարյան – Հայաստան

 

 

Հոկտեմբեր 30, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն

 

  • Լևոն Մալխասյան – Հայաստան
  • Ալեքսիս Ավագյան – Ֆրանսիա
  • Միքայել Ոսկանյան և ընկերներ – Հայաստան
  • Վազգեն Ասատրյան – Հայաստան
  • Լուսինե Սարգսյան – Հայաստան

 

 

Նոյեմբեր 1, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ

 

  •  Արտո Թունջբոյաջյան և Armenian Navy Band
  • Արտակ Ներսիսյան – Հայաստան
  • Մարինե Հակոբյան – Հայաստան
  • Պակո Սառ – Սենեգալ

 

 

Նոյեմբեր 3, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ

 

  • Գոնսալո Ռուբալկաբա – Կուբա
  • Վահագն Հարապետյան կվինտետ – Հայաստան
  • Ալեքսիս Ավագյան – Ֆրանսիա

22383945_1523164627722568_6446853014813231358_o 22308840_1523156767723354_542507556300110473_n

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top