Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Երևան ՋԷԿ-ը 2015թ-ի օգոստոս-սեպտեմբերին պլանային վերանորոգման կենթարկվի

    Երևան ՋԷԿ-ը 2015թ-ի օգոստոս-սեպտեմբերին պլանային վերանորոգման կենթարկվի

    Ապրիլ 1, 2015 15:23 Լուրեր A+ / A-

    big_c5c9f67b8da4aa57e68eb574608525c1

    Երևան ՋԷԿ-ը 2015թ. օգոստոս-սեպտեմբերին պլանային վերանորոգման կենթարկվի։ Այս մասին համապատասխան որոշումը հավանության է արժանացել ապրիլի 1-ին՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։

    Ինչպես նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Սակագնային քաղաքականության բաժնի պետ Գարեգին Բաղրամյանը, վերանորոգման ժամկետը ապրիլից տեղափոխվում է օգոստոս-սեպտեմբեր։

    Հիշեցնենք, որ Երևան ՋԷԿ-ի շահագործման հզորությունը կազմում է 220 մեգավատ։ Կայանը արտադրում է Հայաստանում արտադրվող էներգիայի 20 տոկոսը (2014թ. ընթացքում ՋԷԿ-ը պետք է արտադրեր 1.5 մլրդ կՎտ/ժ )։ Կայանը աշխատում է իրանական գազով, որի ամեն խորանարդ մետրի համար Հայաստանը Իրանին տրամադրում է 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

    Նման թեմաներ

    scroll to top