Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երևան-Մեղրի ավտոճանապարհին «ՎԱԶ-2107»-ը կամրջից ցած է գլորվել

    Երևան-Մեղրի ավտոճանապարհին «ՎԱԶ-2107»-ը կամրջից ցած է գլորվել

    Հուլիս 16, 2019 23:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսի 16-ին՝ ժամը 18:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

     Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ կամրջի սկզբնամասում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Ս., ծնված 1998 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ցած:

    Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ն.Ս.-ն հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

    Նման թեմաներ

    scroll to top