Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 566.00   Վաճառք` 574.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 635.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
18°
Home » editorial » Երևան-Մոսկվա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Երևան-Մոսկվա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Հուլիս 17, 2017 19:27 editorial, Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

69822

Հուլիսի 17-ին Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադ քաղաքի օդանավակայանում:

Այս մասին հայտնում է տեղական «Վիսոտա 102» գործակալությունը՝ հղում անելով Վոլգոգրադի մարզի արտակարգ ծառայությանը:

Արտակարգ վայրէջքի որոշում անձնակազմն ընդունել է այն բանից հետո, երբ թռիչքի ընթացքում ուղևորներից մեկը՝ քաղցկեղով հիվանդ 81-ամյա կին, վատ է զգացել:

Օդանավակայանում նրան արդեն սպասել են շտապօգնության բժիշկները, բայց կինը հրաժարվել է դուրս գալ օդանավից՝ պահանջելով շարունակել թռիչքը: Սակայն բժիշկներին հաջողվել է համոզել և կնոջը տեղափոխել Վոլգոգրադի №25 հիվանդանոց:

Դրանից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը:

122488199673267500288781848048447njpg
scroll to top