Գլխավոր Լուրեր Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է 3 մեքենա. տուժածները հոսպիտալացվել են

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է 3 մեքենա. տուժածները հոսպիտալացվել են

0
0

Մարտի 16-ին, ժամը 23:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 12-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1983 թ.), «Opel Astra G» (վարորդ՝ Խ. Հ., ծնված 1985 թ.) և «Opel Vectra B» (վարորդ՝ Է. Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. և Խ. Հ.-ները հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» և «Opel Vectra B» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: