Գլխավոր Լուրեր Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական ճանապարհի նորոգման աշխատանքներ են ընթանում

Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական ճանապարհի նորոգման աշխատանքներ են ընթանում

12
0

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 118+300- կմ 129+100 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊ ընկերության կողմից:

Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: