Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Sunny
Home » Լուրեր » «Երևան Սիթի Տուր»-ն արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին

«Երևան Սիթի Տուր»-ն արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին

Սեպտեմբեր 14, 2017 15:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

381510bbf35858d31f6016db33605ed0622eb5eb

«Արմենիա Տուրիստական» ամսագրի կողմից արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող զբոսաշրջային ոլորտի «Զբոսաշրջային Հայաստան» մրցանակաբաշխության ժամանակ Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագիրն այս տարի արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին։

Միջոցառման նպատակը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումն է, քվեարկության միջոցով լավագույնը ճանաչված ընկերությունների պարգևատրումը, ինչպես նաև ոլորտում առավել հաջողված նախագծերի խրախուսումը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, նշել է.

«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղին գործում է արդեն 6 տարի և տեսակով եզակի զբոսաշրջային ծրագիր է մեր քաղաքում՝ բազմաթիվ զբոսաշրջիկներին և մեր համաքաղաքացիներին յուրովի ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունը, ճարտարապետությունն ու մշակույթը:
Այս տարի «Երևան Սիթի Տուր»-ի շրջանակում գործարկվել է նաև «Գիշերային Երևան» երթուղին, որը հրաշալի հնարավորություն է վայելելու արդեն գիշերային Երևանի լուսառատ հմայքը»:

Մրցանակաբաշխությունը բաղկացած էր երկու փուլից և անց է կացվել հետևյալ 12 անվանակարգերում՝ «Արկածային զբոսաշրջության լավագույն ծրագիր», «Ազգային ավանդույթների պահպանման ծրագիր», «Զբոսաշրջային լավագույն ծրագիր», «Լավագույն գիդ», «Լավագույն տրանսպորային կազմակերպություն», «Լավագույն թանգարան», «Լավագույն հանգստյան տուն», «Լավագույն ներգնա տուրիզմի տուրօպերատոր», «Լավագույն ռեստորան», «Արցախի լավագույն հյուրանոց», «Հայաստանի լավագույն հյուրանոց», «Լավագույն առողջանարային քաղաք»:
Տոնական միջոցառմանը ներկա էին կառավարության, դիվանագիտական առաքելությունների, գործարար կառույցների, գիտական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվավոր այլ հյուրեր:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top