Երեքշաբթի , 19 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    15°
    Home » Լուրեր » Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել. ՄԻՊ

    Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել. ՄԻՊ

    Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել. ՄԻՊ
    Մարտ 14, 2018 13:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի ավագանու նիտերը չեն կարող դռնփակ լինել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. «Դա ինձ համար ընդունելի չէ: Մենք մեր հաղորդագրության մեջ էլ էինք նշել, որ ի գիտություն ենք ընդունել Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը այն մասին, որ ինչ կարգավորում էլ լինի, այն չի հանգեցնի լրագրողի աշխատանքի խոչընդոտի:

    Մի պահ այդ ժամանակաշրջանում զգացինք միտում ընկալումների առումով` լրագրողին մի տեսակ օտարացնելու պետական համակարգից: Սա վտանգավոր ընկալում է, որ հանկարծ չթողնենք ձևավորվի: Դրա համար մենք հստակ նշեցինք, որ լրագրողին երբեք չի կարելի ընկալել որպես բարիկադի հակառակ կողմում գործող անձ: Հակառակը` լրագրողին պետք է վերաբերվել նրա ազնվության և բարեխղճության կանխավարկածով, որովհետև լրագրողն ունի օրենքին համապատասխան և բարեխիղճ գործելու բարձր պատասխանատվություն ու կոչում»:

    Արման Թաթոյանը նաև ընդգծեց. «Լրագրողը նաև կատարում է կարևոր հանրային գործառույթ: Հասարակությունը միշտ հետաքրքրված է իմանալու, թե այս կամ այն պետական գործառույթն ինչպես է իրականացվում: Վերջնական հասցեատերը քաղաքացին է, բայց փոխանցողը լրագրողն է»:

    Նման թեմաներ

    scroll to top