Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երևանի բնակիչն Արցախում վրաերթի է ենթարկել քաղաքացու, ապա մեքենան շրջվել է. կան զոհեր

    Երևանի բնակիչն Արցախում վրաերթի է ենթարկել քաղաքացու, ապա մեքենան շրջվել է. կան զոհեր

    Երևանի բնակիչն Արցախում վրաերթի է ենթարկել քաղաքացու, ապա մեքենան շրջվել է. կան զոհեր
    Մայիս 24, 2019 14:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 23-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ն-ն, վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Գ. Ս-ին այնուհետև շրջել ավտոմեքենան:

    Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից: Ավտովթարի հետևանքով Գ. Ս-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Հ. Ն-ն և ուղևորներ՝ ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչներ՝ 1975թ.ծնված Հ. Ա-ցը, 1975թ. ծնված Ս. Ս-ն և Մարտունի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Է. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը՝ ժամը 16:10-ին, Է. Ա-ն մահացել է:

    Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:


    Նման թեմաներ

    scroll to top