Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    10°
    Home » editorial » Երևանի քաղաքապետարանի դեմ քրեական գործ է հարուցվել

    Երևանի քաղաքապետարանի դեմ քրեական գործ է հարուցվել

    Երևանի քաղաքապետարանի դեմ քրեական գործ է հարուցվել
    Հունիս 9, 2018 17:10 editorial, Բլոգ, Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Երևանի քաղաքապետարանի դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը: Նա մասնավորապես իր էջում հրապարակել է քրեական գործ հարուցելու մասին ոստիկանության որոշումը և գրառում կատարել․

    «Այսօր ստացա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության որոշումը, որում նշված է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ․

    «Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, կեղծ փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ դեպքերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով»

    Նշենք, որ Ոստիկանությունը գործը հարուցել է՝ շների ստերջացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ընկերության գործունեության դեմ եղած բողոքները հաշվի առնելով: Կենդանիների պաշտպանները տարիներ շարունակ ահազանգում էին, որ ընկերությանը կասկածում են փողերի լվացման մեջ։

    Նման թեմաներ

    scroll to top