Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Երևանի քաղաքապետը պարգևատրել է բուժաշխատողներին

    Երևանի քաղաքապետը պարգևատրել է բուժաշխատողներին

    Երևանի քաղաքապետը պարգևատրել է բուժաշխատողներին
    Հունիս 25, 2019 21:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի քաղաքապետ Հայկ ՄարությանըԲուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Բարձր գնահատելով բժիշկների պատրաստվածությունը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց անձնուրաց աշխատանքի և կարևոր առաքելության համար:

    «Այն սերը դեպի մարդկությունը, էներգիան և պատասխանատվության զգացումը, որ ունեք ցանկացած դժվարին պայմաններում՝ գնահատանքի է արժանի»,- նշել է քաղաքապետը:

    Երևանի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և անձնուրաց աշխատանքային գործունեության համար «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ նյարդաբանական ծառայության ղեկավար Լիդիա Գիմոյանը պարգևատրվել է  Երևան քաղաքի «Պատվավոր բժիշկ» հուշամեդալով:

    «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինկայի դպրոց-նախադպրոցական բաժնի բժիշկ, վիճակագիր Մարինե Նազարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

    Առողջապահության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:


    Նման թեմաներ

    scroll to top