Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Երևանի ո՞ր փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 11-ին և 12-ին

    Երևանի ո՞ր փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 11-ին և 12-ին

    Երևանի ո՞ր փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 11-ին և 12-ին
    Հոկտեմբեր 10, 2018 17:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

     

    Երևան Տոնավաճառ

    Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 10-ին եւ 11-ին, Երեւանի որոշ փողոցներում կարգելվի կայանումը եւ կսահմանափակվի երթեւեկությունը:

    Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության եւ Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչեւ Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ:

    Գագաթաժողովի հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8:30-ից մինչեւ ժամը 10:30-ը, արգելվելու է երթեւեկությունըԱճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտայում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում:

    Ամբողջությամբ երկկողմանի փակ են լինելու՝

    — Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը եւ Ծիծեռնակաբերդի խճուղին,

    — Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

    — Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

    — Իտալիայի, Բեյրութի եւ Զաքիյան փողոցները,

    — Խորենացու փողոցը՝ Ագաթանգեղոսի-Խորենացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկ,

    — Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի-Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

    — Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծի պողոտա

    — Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,

    — Արամի փողովը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց

    — Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ:

    Նշված օրերին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կաշխատի շրջանցիկ ճանապարհներով:


    Նման թեմաներ

    scroll to top