Գլխավոր Լուրեր Երևանի ռեստորաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել

Երևանի ռեստորաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել

5
0

Հուլիսի 23-ին, ժամը 10:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող ռեստորանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:37-ին, մարվել՝ 10:41-ին:

Այրվել է գազի կաթսան և ջերմահարվել մոտ 2 քմ կախովի առաստաղը: Տուժածներ չկան: