Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երևանի Խանջյան փողոցում 3 մեքենա է բախվել, կան տուժածներ. Shamshyan.com

    Երևանի Խանջյան փողոցում 3 մեքենա է բախվել, կան տուժածներ. Shamshyan.com

    Երևանի Խանջյան փողոցում 3 մեքենա է բախվել, կան տուժածներ. Shamshyan.com
    Օգոստոս 8, 2019 22:42 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննոթյան և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Արտակ Պ-ի վարած BMW մակնիշի 88 MX 888 համարանիշի, 55-ամյա Աբրահամ Ս-ի վարած Honda մակնիշի 35 GM 946 համարանիշի և 31-ամյա Անդրանիկ Ա-ի վարած Opel մակնիշի 35 RO 420 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Անդրանիկ Ա-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 5-ամյա Էլիզա Գ-ն և 27-ամյա Աիդա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

    Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:


    Նման թեմաներ

    scroll to top