Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Երևանից Մոսկվա թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել

    Երևանից Մոսկվա թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել

    Երևանից Մոսկվա թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել
    Փետրվար 9, 2018 19:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւանից Մոսկվա թռչող օդանավն այսօր՝ փետրվարի 9-ին, Մոսկվայի ժամանակով 16։20 վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց չվերթի ուղեւորներից, ԵՊՀ դասախոս Դավիթ Հայրապետյանը:

    Թե որն է եղել հարկադրական վայրէջքի պատճառը, Դավիթ Հայրապետյանը նշեց՝ ուղեւորներին չեն հայտնել:

    NEWS.am-ին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ օդանավը վայրէջք է կատարել Մինվոդիում, քանի որ կին ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է եւ նրան բուժօգնություն է հարկավոր եղել:

    Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին էլ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք  էր կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում: Հարկադրական վայրէջքի պատճառ էր դարձել ուղեւորը, որը վիրավորել էր անձնակազմին, հրաժարվել էր կատարել օդաչուի պահանջները:

    Նման թեմաներ

    scroll to top