Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Երևանից Օմսկ մեկնող միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան տուժածներ

    Երևանից Օմսկ մեկնող միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան տուժածներ

    Երևանից Օմսկ մեկնող միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան տուժածներ

    Հայաստանից Օմսկ ուղեւորվող ավտոբուսը կողաշրջվել է Ստավրոպոլում մայրուղու վրա, որի հետեւանքով տուժել է երեք մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով մարզում ԱԻՆ-ի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

    Վարչության տվյալների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան:

    «Միներալնիե Վոդի-Կոչուբեյ ավտոճանապարհի 257-րդ կմ-ի վրա Երեւանից Օմսկ ուղեւորվող Nissan Elgrand մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է անվադողի վնասման պատճառով: Միկրոավտուբուսում գտնվել է ութ մարդ (բոլորը չափահասներ). տուժել է երեք մարդ»,- ասվում է լրագրողների տարածած հաղորդագրության մեջ:

    Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց. նախնական տվյալներով՝ նրանք ստացել են փափուկ հյուսվածքների թեթեւ վնասվածքներ. զոհեր չկան: Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ-ի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները:

    Ըստ տարածաշրջանում ՆԳՆ-ի գլխավոր վարչության տվյալների՝ «ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել այն, որի հետեւանքով միկրոավտոբուսը կողաշրջվել է: Նախնական վարկածներից մեկի համաձայն՝ տվյալ վթարի պատճառներից ձմեռային անվադողերն էին»,- ասել են վարչությունում՝ հավելելով, որ այժմ որոշվում է ուղեւորներին նշանակետին հասցնելու հարցը:

    Վարչությունում նաեւ նշել են, որ երեք տուժածները, բժիշկների որոշման համաձայն, որոշ ժամանակ կմնան հիվանդանոցում, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մյուս ուղեւորներին տեղափոխելու համար Հայաստանից մեկնել է մեկ ուրիշ ավտոմեքենա, որով նրանք կտեղափոխվեն՝ նախնական երթուղու համաձայն:

    Դեպքի հանգամանքները ստուգվում են, անցկացվում է քննություն:


    scroll to top