Գլխավոր Լուրեր Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են երկրների ղեկավարների հանդիպման ժամկետը

Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են երկրների ղեկավարների հանդիպման ժամկետը

5
0

Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ նախապատրաստում են Արցախյան հակամարտության հարցով երկու երկրների ղեկավարների ու ԱԳ նախարարների հանդիպումներ։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովը։

«Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը նախապատրաստվում է։ Համանախագահներն այս ուղղությամբ աշխատում են։ Այս պահին համաձայնեցվում են ժամկետները, որոնք կհայտարարվեն ավելի ուշ»,- ասել է Մամեդյարովը։

Ինչ վերաբերում է ԱԳ երկու նախարարների հանդիպմանը, Մամեդյարովն ասել է, որ այդ հանդիպումն էլ համաձայնեցվում է առանձին․ այն կլինի ղեկավարների հանդիպումից առա՞ջ, թե՞ հետո՝ Մամեդյարովը հրաժարվել է բացահայտել։