Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Երևանում ակցիա կանցկացվի ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի

    Երևանում ակցիա կանցկացվի ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի

    Երևանում ակցիա կանցկացվի ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի
    Հունիս 24, 2019 10:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր ժամը 18:00-ին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև ակցիա է անցկացվելու ի աջակցություն Խաչատուրյան քույրերի։ Ակցիայի մասին հայտարարությունը տարածվել է ֆեյսբուքում, տեքստում մասնավորապես ասվում է․

    «Միջազգային համերաշխության ակցիա ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի:

    2018 թվականի հունիսի 27- ին երեք քուրեր՝ Մարիա Խաչատրյան (17տատեկան), Անգելինա (18 տարեկան) և Կրիստինա (19 տարեկան) սպանեցին իրենց հորը՝ Միխաիլ Խաչատրյանին:

    Սպանեցին ի պատասխան տարիներ տևած բռնության, որն ինքը կիրառել է իրենց, իրենց մայր՝ Աուրելիայի և ավագ եղբայրենրից մեկի հանդեպ:
    Աղջիկները ոստիկանություն ինքնուրույն են կանչել:

    Բացի տարիներ տևած ծեծի, զենքով սպառնալիքի (ոչ միայն հարազատներին այլ նաև հարևաններին), անընդմեջ վիրավորանքների, տնային բանտարկության ( արգելում էր դպրոց հաճախել և զբոսնել), փորձաքննությունը ապացուցել է քույրերից մեկի հանդեպ տարիներ տևած սեքսուալ բռության առկայությունը:

    Հայտնի է, որ օրալ սեքսի հարկարկադրումից հետո քույրերից մեկն ինքնասպանութան փորձ է արել:

    Բնականաբար, սպանությունը հանցագործություն է, սակայն նրանք, ովքեր այսօր ամբողջ եռանդով մեղադրում և դատում են աղջիկներին ( նրանց անբարոյական են անվանում, ասում են, թե ինչպիսի «աստվածային» մարդ է եղել իրենց հայրը և ինչքան շատ ժամանակ է եկեղեցում անցկացրել, գրում են, որ աղջիկներն արժանի են ցմահ բանտարկությանը և կարող էին իրենց ինչ-որ այլ կերպ պաշտպանել և այլն) բացարձակ հաշվի չեն առնում համատեքստը. նրանք չեն նկատում և արժեզրկում են այն բոլոր հանցանքնետը, որոնք Խաչատրյանը գործել է աղջիկների հանդեպ:

    Հանցանքներ, որոնցից քույրերին չպաշտպանեց ո’չ ոստիկանությունը, ո’չ հարազատները, ո’չ հարևանները և ո’չ էլ դպրոցը: Յուրաքանչյուր օր իրենց կյանքը վտանգի տակ էր, և այս պատմությունը կարող էր նորությունների լրահոսում այլ կերպ ամրագրվել՝ ի վերջո մենք կարող էինք կարդալ աղջիկների եռակի ինքնասպանության մասին, կամ թե ինչպես բնակարանում գտան հրազենային վնասվածքով երեք մարմին:

    Ռուսաստանում և Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրենք չկա:

    Ընտանեկան բռնության զոհը բացարձակ անպաշտպան է, ինչը նշանակում է սեփական կյանքի պաշտպանության բեռը, պատասխանատվությունը և մեղքը հենց իր վրա է:

    Տարբեր փաստերի համաձայն՝ ընտանեկան բռնության ժամանակ կանաց սպանության մեծ մասը տեղի է ունենում, երբ զոհը փորձում է փախչել, և հենց այդ ընթացքում իշխանության կորուստը իր հետևից բերում է անկառավարելի ագրեսիա:

    Մենք հանդես ենք գալիս ընտանեկան բռնության մասին օրենքի (Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին) ընդունման և Խաչատրյան քույրերի ազատության համար:

    Ազատություն, Պաշտպանություն, Հոգացողություն Խաչատրյան քույրերին:

    Հանդիպման վայրը՝ ք.Երևան, Ռուս Դաշնության Դեսպանատուն, հունիսի 24ին ժամը 18.00»


    Նման թեմաներ

    scroll to top