Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երևանում է Կիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

    Երևանում է Կիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

    Երևանում է Կիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
    Փետրվար 12, 2019 19:00 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Փետրվարի 12-ից 14-ը պաշտոնական այցով Երևանում է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են՝ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

    Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սավաս Անգելիդիսի առանձնազրույցը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Հայ-կիպրական բանակցություններն այնուհետև շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

    Հանդիպման ընթացքում ամփոփվել են ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում երկկողմ համագործակցության նախորդ տարվա արդյունքները և նախանշվել 2019թ. համագործակցության հիմնական ուղղությունները։

    Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր, Հայաստանի և Կիպրոսի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները։

    Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019թ․ ծրագիրը։

    Դավիթ Տոնոյանը և Սավաս Անգելիդիսը հանդես են եկել նաև համատեղ մամուլի ասուլիսով:

    Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը այցի շրջանակում փետրվարի 12-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։


    Նման թեմաներ

    scroll to top