Երկուշաբթի , 19 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » editorial » Երևանում երթուղայինը վթարի է ենթարկվել. կան տուժածներ

    Երևանում երթուղայինը վթարի է ենթարկվել. կան տուժածներ

    Ապրիլ 21, 2017 19:50 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    taxi-404x265

    Ապրիլի 21-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի 34 VO 380 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Ս.) և թիվ 34 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի 1355Տ (վարորդ՝ 1956 թ. ծնված Օ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «թիվ 34» երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1967 թ. ծնված Կ.Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

    ԱԻՆ

    Նման թեմաներ

    scroll to top