Գլխավոր Լուրեր Երևանում հայտնաբերվել է պոլիէթիլենով փաթաթված 25-ամյա աղջկա դի

Երևանում հայտնաբերվել է պոլիէթիլենով փաթաթված 25-ամյա աղջկա դի

2
0

Հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել:

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին:

Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր:

Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվեց կասկածյալի ինքնությունը:

Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին Նորքի 17-րդ փողոցում և սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն:

Կատարվածի բոլոր հանգամանքները ճշտվում են:
Կատարվում է քննություն: