Գլխավոր Լուրեր Երևանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը «Թուրք Էմրեն» է

Երևանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը «Թուրք Էմրեն» է

21
0

Ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 64-ամյա Գագիկ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Թոթովենցի նրբանցքի բնակիչ, 40-ամյա Աշոտ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց դանակահարել է Երևան քաղաքի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գոռ Խանոյանը, ով ավելի շատ հայտնի է «Թուրք Էմրեն» մականվամբ:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դանակահարվածները հայր ու որդի են:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: