Գլխավոր Լուրեր Երևանում կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է մոտ 5.1 հեկտար չոր խոտածածկույթ

Երևանում կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է մոտ 5.1 հեկտար չոր խոտածածկույթ

5
0

Հունիսի 23-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայրաքաղաքի տարբեր տարածքներում իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: Կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է մոտ 5.1 հեկտար չոր խոտածածկույթ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ստորև ներկայացնում ենք տվյալներ ըստ տարածքների՝ համաձայն կատարման ժամանակացույցի:

Ժամը 10:00-ից 17:06-ը ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում՝ գերեզմանատանը հարակից տարածքում, իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։

Ժամը 10:14-ից 15:46-ը ԵՓՎ թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Մանկական երկաթուղու դիմացի լանջում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 6000 քմ խոտածածկույթ: