Չորեքշաբթի , 15 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    22°
    Home » Լուրեր » Երևանում քաղաքացին սպառնացել է նետվել 9-րդ հարկից

    Երևանում քաղաքացին սպառնացել է նետվել 9-րդ հարկից

    Երևանում քաղաքացին սպառնացել է նետվել 9-րդ հարկից
    Հունիս 9, 2018 21:56 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 9-ին, ժամը 18:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 71 շենքի 9-րդ հարկից:

    Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

    Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է:

    Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել քաղաքացուն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:

    Նման թեմաներ

    scroll to top