// //

Չորեքշաբթի , 20 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երևանում քույր ու եղբայր վրաերթի են ենթարկվել

    Երևանում քույր ու եղբայր վրաերթի են ենթարկվել

    Երևանում քույր ու եղբայր վրաերթի են ենթարկվել
    Հունվար 4, 2019 15:08 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունվարի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 29-ամյա Գեորգի Ս.-ն իր վարած Opel մակնիշի 35 QL 532 համարանիշի ավտոմեքենայով Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 12-ամյա Գրիգոր Ա.-ին և 13-ամյա Կարինե Ա.-ին:

     Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

    Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները քույր ու եղբայր են, իսկ վարորդն աշխատում է «Դերժավա» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:


    Նման թեմաներ

    scroll to top
    //