Գլխավոր Լուրեր Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

0
0

Ապրիլի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 72-ամյա Արարատ Խաչատրյանը Շիրակի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 54-ամյա Մարինա Դադամյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ժամեր անց Մարինա Դադամյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: