Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Երևանում McDonald’s բացելու հարցը կլուծվի մեկ ամսից. Sputnik Արմենիա

    Երևանում McDonald’s բացելու հարցը կլուծվի մեկ ամսից. Sputnik Արմենիա

    Երևանում McDonald’s բացելու հարցը կլուծվի մեկ ամսից. Sputnik Արմենիա
    Փետրվար 8, 2018 14:19 Լուրեր A+ / A-

    Երևանում առաջին McDonald’s բացելու հարցը կլուծվի 2018 թվականի մարտին նախատեսված նախագահական ընտրություններից հետո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց վրացի գործարար Թեմուր Չկոնիան։

    «Հայաստանի կառավարությունը կողմ է, որ ձեր երկրում McDonald’s ռեստորանների ցանց բացվի։ ՀՀ նախագահի ընտրությունից հետո կլուծվի առաջին ռեստորանը բացելու հարցը։ Այն անպայման պետք է լինի Երևանի կենտրոնում»,- ասաց Չկոնիան։

    Նա պատրաստվում է ներկայացնել բիզնես-ծրագիրն ու McDonald’s-ի ամբողջական կոնցեպտը, որում կլինեն բոլոր հարցերի պատասխանները` տնտեսական էֆեկտը, նոր աշխատատեղերի ու ամբողջ Հայաստանում ռեստորանների քանակը։

    «McDonald’s–ը որոշակի փիլիսոփայություն է, որը փոխում է ոչ միայն շրջակայքը, այլև մտածողությունը։ Վստահ եմ, որ մեր նախաձեռնությունը կողջունի Հայաստանի երիտասարդների մեծ մասը, որոնք ժամանակակից ու ազատ մտածելակերպ ունեն»,- ասաց Չկոնիան։

    Նրա խոսքով` Երևանում կարելի է երեք McDonald’s բացել։ Եվ եթե անգամ դրանցից մեկը տեղակայված լինի Երևանի կենտրոնում, միևնույն է` չի փչացնի քաղաքի տեսքը։ Որպես ապացույց` նա օրինակ բերեց Թբիլիսիում բացված առաջին McDonald’s-ը, որը գործում է Ռուսթավելի փողոցում։

    «Հանրապետության հրապարակում McDonald’s բացելը մեր երազանքն է։ Կոչ եմ անում McDonald’s-ը չդիտարկել որպես հերթական ռեստորան, որը կարող է մրցակցել հայկական ազգային խոհանոցի հետ»,- ասաց Չկոնիան։

    Գործարարի խոսքով` ինքն ամեն բան կանի, որպեսզի McDonald’s-ի բացումը բացասաբար չընդունվի Հայաստանում։ Նա այդ ցանցի բացումը պատմական իրադարձություն է համարում ոչ միայն իր, այլև Հայաստանի համար։

    Նման թեմաներ

    scroll to top