Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երևանում մեկնարկել է «Ուրվական» միջազգային երաժշտական փառատոնը

    Երևանում մեկնարկել է «Ուրվական» միջազգային երաժշտական փառատոնը

    Երևանում մեկնարկել է «Ուրվական» միջազգային երաժշտական փառատոնը
    Մայիս 3, 2019 22:58 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Նոր մշակույթի «Ուրվական» միջազգային երաժշտական փառատոնը, որը ժամանակակից արվեստի տարբեր ճյուղերի միջոցով կվերակենդանացնի Հայաստանի մոռացված մշակութային հարթակները, մեկնարկեց մայիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգին ելույթ ունեցան Սերգեյ Լետովը, Միքայել Ոսկանյանը, Լուսիա Կազարյան-Թոփչյանը և այլք։

    «Մենք փորձում ենք կյանք տալ Երևանի այն հատվածներին, որտեղ ժամանակին եղել են աշխատանքային վայրեր, իսկ հիմա բացի դատարկ պատերից ու փոշոտ պատուհաններից գրեթե ոչինչ չի մնացել։ Հուսամ, որ միջոցառումների շնորհիվ տարբեր ներդրողներ ուշադրություն կդարձնեն այդ վայրերին, նոր շունչ կհաղորդեն շինություններին»,-նշեց փառատոնի համահիմնադիր Համլետ Մովսիսյանը։

    Նրա խոսքով՝ փառատոնը լավագույն միջոցն է օտարերկրացիներին Հայաստան բերելու համար, քանի որ Հազարավոր մարդիկ շրջագայում են տարբեր երկրներով հենց երաժշտական փառատոնների շրջանակներում։

    «Ուրվական»-ի հիմնական միջոցառումները կանցկացվեն Երևանի մանկական երկաթուղու տարածքում, որտեղ տեղադրվել են հուշանվերների տաղավարներ, բեմահարթակներ: Փառատոնի շրջանակում կհնչեն ինդաստրիալ, էմբիենտ, նոյզ, տեխնո, հաուս ոճերի համարձակ և ազատ իմպրովիզացիաներ: Քաղաքի տարբեր մասերում կհայտնվեն նկարիչների ստեղծած սթրիտ-արտ օբյեկտներ և ծավալատարածքային կոմպոզիցիաներ (ինստալյացիաներ): Փառատոնին մասնակցում է 80-ից ավել երաժիշտ 22 երկրից։

    Միջոցառումներն ուղեկցվելու են հանրային քննարկումներով, հատուկ տարածքային արթ ինստալյացիաներով և ոչ միայն: «Ուրվական»-ը կանցկացվի մինչև մայիսի 5-ը:


    Նման թեմաներ

    scroll to top