Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    26°
    Home » Լուրեր » Երևանում ոստիկանները բերման են ենթարկել մերկապարուհիների՝ իրենց հաճախորդներով

    Երևանում ոստիկանները բերման են ենթարկել մերկապարուհիների՝ իրենց հաճախորդներով

    Երևանում ոստիկանները բերման են ենթարկել մերկապարուհիների՝ իրենց հաճախորդներով
    Փետրվար 4, 2018 17:47 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր գիշերը` ժամը 01։30-ի, սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկվել մի քանի մերկապարուհիների։ Նրանք բերման են ենթարկվել Էրեբունի վարչական տարածքի Խաղաղ Դոնի 2/1 հասցեում գործող գիշերային ակումբից։

    Կայքի տեղեկություններով՝ նշված գիշերային ակումբը հանրությանն ավելի շատ հայտնի է «Դարիկնոց», որը գրանցված է «Դուստր Օլգա» ՍՊԸ-ի հաշվեկշռում, և նշված հյուրանոցային համալիրի հյուրասենյակներում նշված անձինք գումարի դիմաց զբաղվել են մարմնավաճառությամբ, և նրանց այդ «կուպեները» տրամադրել է «Դարիկո» մականվամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակչուհի՝ 67-ամյա Դարիկո Պիշնայան։

    Ըստ կայքի տեղեկությունների՝ փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով։

    Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

    Նման թեմաներ

    scroll to top