Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Երևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխել

    Երևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխել

    Երևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխել
    Հունիս 11, 2019 19:39 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւանում  դաժան սպանություն է տեղի ունեցել։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ երկու երիտասարդներ դաժանաբար սպանել են մի տղամարդու, ով արգելել է նրանց ծխել մեքենայում։ Դեպքը տեղի է ունեցել Էրեբունի վարչական շրջանում։ Մեզ հայտնի դարձավ, որ սպանված տղամարդը վարչական շրջանում տաքսի մեքենա է վարել, երբ հիշյալ երիտասարդները ուշ ժամի իրենց կանանց հետ նստել են տվյալ մեքենան, եւ ընթացքում որոշել ծխել։ Վարորդը խնդրել է չծխել, ինչից հետո երիտասարդները բավականին ագրեսիվ տոնով սկսել են արձագանքել, թե իրենց չպետք է ասեն ինչ անեն։ Այս ամենից հետո վարորդը հետ է վերադարձել նույն այն տեղը, որտեղից նստել են երիտասարդները, ասելով, որ չի սպասարկելու նրանց։ Այս հանգամանքը ավելի է զայրացրել ընկերներին, ովքեր իրենց կանանց ճանապարհելուց հետո վերադարձել են Էրեբունի վարչական շրջան եւ դարձյալ վեճի բռնվել տաքսու վարորդի հետ։
    Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ երիտասարդները դանակի մի քանի հարված են հասցրել տաքսու վարորդին, ով հիվանդանոցում մահացել է։ Վիճաբանությունը փորձել է կանխել մեկ այլ քաղաքացի, ով եւս դանակի հարվածներ է ստացել։

    Երիտասարդները դեպքի վայրից դիմել են փախուստի։

    ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հունիսի 10-ին, ժամը 13:05-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած- ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1995  եւ 1963 թվականին ծնված տղամարդիկ։ Երիտասարդը հայտնել է, որ Տիգրան Մեծ պողոտայի 59 հասցեի մոտ իրենց դանակահարել են։ Նույն օրը հիվանդանոցից ստացվել է երկրորդ ահազանգը, որ 1963 թվականին ծնված տղամարդը մահացել է։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։


    Նման թեմաներ

    scroll to top