Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երևանում տաքսու վարորդը օտարերկրացուն կեղծ կոնյակ է վաճառել

    Երևանում տաքսու վարորդը օտարերկրացուն կեղծ կոնյակ է վաճառել

    Երևանում տաքսու վարորդը օտարերկրացուն կեղծ կոնյակ է վաճառել
    Օգոստոս 13, 2019 21:16 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օգոստոսի 4-ին, ժամը 15.34-ին, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր տվել, որ օգոստոսի 2-ին, ժամը 14.00-ին, Բագրատունյանց փողոցում 20 տարվա հնեցման կոնյակ գնելու համար տաքսի «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տվել է 60.000 դրամ, ով իրեն վաճառել է տնային պայմաններում պատրաստված կոնյակին նմանեցված հեղուկ:

    Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը: 66-ամյա երևանաբնակ տղամարդը օգոստոսի 12-ին, ժամը 10.45-ին, ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
    Նախապատրաստվում են նյութեր:


    Նման թեմաներ

    scroll to top