Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    26°
    Home » Լուրեր » Երևանում տեղի կունենա «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային կոնֆերանսը

    Երևանում տեղի կունենա «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային կոնֆերանսը

    Երևանում տեղի կունենա «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային կոնֆերանսը
    Փետրվար 7, 2018 21:34 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Փետրվարի 17-ին Երևանում տեղի կունենա «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանեն պատվիրակություններ Վրաստանից, Իտալիայից և Իսպանիայից։

    Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական Միության Էրասմուս+ ծրագրի օժանդակությամբ իրականացվող մեկամյա ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է խթանել ձեռներեցությունը թիրախային երկրների գործազուրկ երիտասարդների շրջանում` շեշտադրելով հիմնականում զբոսաշրջության ոլորտում առկա հնարավորությունները։ Ծրագրի համար թիրախային են չորս երկրներ՝ Հայաստանը և Վրաստանը, ուր զբոսաշրջությունը զարգացող ոլորտ է և Իտալիան ու Իսպանիան, որտեղ այս ոլորտը վաղուց համարվում է տնտեսության հիմնական ճյուղերից մեկը։

    Համաժողովի հիմնական խնդիրն է մասնակիցներին ծանոթացնել զբոսաշրջության տեղական և համաշխարհային զարգացման հեռանկարներին, յուրաքանչյուր թիրախային երկրում այս ոլորտում առկա հնարավորություններին, երիտասարդների շրջանում ձեռներեցությունը խթանող կամ ՓՄՁ զարգացմանը ուղղված պետական քաղաքականությանը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում նորարարության և նոր պրոդուկտի ստեղծման հնարավորություններին։

    Համաժողովին ներկա են գտնվելու ծրագրի թիրախային երկրներից ժամանած երիտասարդներ, ովքեր ցանկություն ունեն իրենց խոսքն ասելու զբոսաշրջության ոլորտում որպես ձեռներեցներ, ինչպես նաև զբոսաշրջության և դրա հարակից ոլորտում հաջողություններ գրանցած գործարարներ։

    Ակնկալում ենք նաև Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և այլ կառույցների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը:

     

    Կոնտակտներ

    Աննա Պլուզյան, annapluzyan@yahoo.com, +374(91) 80 48 41

    Վիկտորյա Այվազյան, victoryaiv@gmail.com, +374(91) 63 46 21

    Նման թեմաներ

    scroll to top