Գլխավոր Լուրեր Երևանում թալանել են գիտական կենտրոնի երկու աշխատակցի

Երևանում թալանել են գիտական կենտրոնի երկու աշխատակցի

1
0

ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի երկու աշխատակցի այսօր թալանել են:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` գողությունը տեղի է ունեցել հենց գիտական կենտրոնի վարչական շենքում:

Անձը կամ անձինք մտել են աշխատակիցների սենյակ ու գողացել նրանց դրամապանակները:

Մեր տեղեկություններով՝ տուժած կանայք գիտական կենտրոնում աշխատում են որպես լաբորանտներ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հանգամանքները պարզվում են: