Գլխավոր Լուրեր Երևանում զինված «ռազբորկա» է կանխվել

Երևանում զինված «ռազբորկա» է կանխվել

1
0

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ գիշերը կանխել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ հայտնի «վստրեչի» խաչմերուկի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան»:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Իրավապահները վնասազերծել և ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել մեկ տասնյակից ավելի անձանց: Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 հատ «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, ինչպես նաև մի քանի ավտոմեքենա:

Փաստի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: