Չորեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Երևանյան հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա ուսանողի դի

    Երևանյան հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա ուսանողի դի

    Երևանյան հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա ուսանողի դի
    Ապրիլ 16, 2018 13:45 Լուրեր A+ / A-

    Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 15-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 հասցեում գործող «Ուսանողի տուն» հանրակացարանում երիտասարդ տղայի մահվան փաստով։

    Երևան Տոնավաճառ

    Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

    Աղբյուրը հայտնում է, որ ժամը 13։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ թիվ 314 սենյակում հայտնաբերվել է Գյումրի քաղաքում հաշվառված 19-ամյա Դավիթ Մ.-ի դին։

    Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտական բաժնի 2-րդ կուրսում։


    Նման թեմաներ

    scroll to top