Գլխավոր Լուրեր «Երևանյան Հեռանկարներ». «Ամանդինդա» լեգենդար խումբը՝ Երեւանում

«Երևանյան Հեռանկարներ». «Ամանդինդա» լեգենդար խումբը՝ Երեւանում

1
0

«Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում   hունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես  կգա «Ամադինդա» հարվածայինների  լեգենդար խումբը:  Աշխարհի  չորս  մայրցամաքներում  հադնիսատեսին գերող  խումբը  կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա և, նախորդ և քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր:

«Ամադինդա» խմբի  անդամների  անսահման  վիրտուոզությունը և  երաժշտական հսկա  կարողությունները  ոգեշնչեցին քսաներորդ դարի հռչակավոր կոմպոիզիտորներին  տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյուքնում ստեղծվեցին հարվածային երկացանկի գլուխգործոցներ` գրվածհատուկ <<Ամադինդայի>> համար:

Ջեյմս Վուդի <<Կրակով գյուղական թաղումը>>  գործի պրեմիերան տեղի է ունեցել 1989թ-ին Լոնդոնի Քուինս Հոլում, իսկ1991թ-ին Ջոն Քեյջը խմբի անդամներին նվիրեց իր <<Four4 for Amadinda>> ստեղծագործությունը։ Այն առաջին անգամ կատարվել է Տոկիոյում 1992թ-ին։Իրադարձային էր Դյորդ Լիգետիի կողմից Մեցի Արսենալ համերգասրահի պատվերով գրված ստեղծագործության ֆրանսիական պրեմիերան։ Շանդոր Վյորոշի«Փողերով, թմբուկներով և ջութակներով» բանաստեղծական շարքի համար գրվում է նվագակցություն՝ նվիրված <<Ամադինդային>> և մեցցո սոպրանոԿատալին Կարոյիին։ 2002թ-ին ստեղծագործության ձայնագրությունը թողարկվել է Թելդեք ընկերության կողմից։ 20-րդ դարի երկրորդ կեսիամենանշանավոր և ազդեցիկ կոմպոզիտորներից Սթիվ Ռայխի ստեղծագործությունները առանձնակի կարևոր դեր են խաղացել <<Ամադինդայի>> երաժշտական գործունեության մեջ։ Կոմպոզիտորի և անսամբլի միջև շուրջ երկու տասնամյակ տևած համագործակցության առաջին պտուղներից է Մալեթքառյակը, որը Ռայխը գրել է խմբի 25-րդ տարեդարձի առթիվ։ <<Ամադինդայի>> կատարումներով թողարկվել է 30 ալբոմ։ Խմբի ամենանշանակալի ձայնագրությունից է  Ջոն Քեյջի հարվածային գործիքների համար գրված շարքը՝ բաղկացած վեց ձայնասկավառակից:

90-ականների  երկրորդ կեսին  խումբն  իր  գործունեության  մեջ  որդեգրում է  երեք  նոր  ուղղություն՝ ավանդական հարվածային մշակույթներիհետազոտությունը, խմբի անդամների կողմից նոր ստեղծագործությունների ստեղծումը և հարվածային գործիքների համար փոխադրված վաղժամանակաշրջանի գործերի կատարումը։ Արդյունքում <<Ամադինդայի>> երկացանկը հարստանում է ոչ միայն աշխարհի տարբեր կողմերի ազգայիներաժշտությամբ, այլ նաև Զոլթան Վաչիի և Աուրել Հոլլոյի կողմից գրված <<beFORe JOHN>> իննամաս ստեղծագործությամբ, ինչպես նաև Ռավելի, Դեբյուսիի,Մուսորգսկու, Բարտոկի, Գերշվինի և դասական երաժշտության այլ հայտնի գլուխգործոցների փոխադրումներով։

Արդեն 35 տարի է ինչ խմբին ուղեկցում է չմարող ջերմ ընդունելությունը` երկրագնդի 4 մայրցամաքներում։ Անսամբլը ելույթ է ունեցել Ասիայի, Ավստրալիայի, Ամերիկայի, Մեքսիկայի Եվրոպայի այնպիսի հանրահայտ համերգասրահներում, ինչպիսիք են Բեռլինի Ֆիլհարմոնիան, Վիեննայի ,Ստոկհոլմի համերգասրահները, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահը և Քունիս Հոլը, Մեցի Արսենալը, Թայբեյի ազգային , Հոնգ Կոնգի քաղաքայինհամերգասրահները, Սիդնեյի Յուջին Գուսսենս համերգասրահը, Դալասի Մեյերսոն սիմֆոնիկ կենտրոնը և Նյու Յորքի Քարնեգի համերգասրահը, այլոցշարքում։ Տարիների ընթացքում <<Ամադինդայի>> արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ Իրենց հիմնադրման առաջին իսկ տարում՝ 1985թ-ին, խումբը  ստանում է Ռոտերդամում  անցկացվող Ժամանակակից  երաժշտության  կատարողների   Գաուդեամուս   միջազգային մրցույթի  առաջին մրցանակը։Հետագայում խումբն արժանանում է Լիստի մրցանակին (1988թ.), Հունգարիայի Հանրապետության Արժանապատվության Շքանշանի Սպայական Խաչպարգևին (1997թ.), Կոսութի մրցանակին (2004թ.), Բուդապեշտ քաղաքի Pro Urbe մրցանակին (2006թ.), Բարտոկ-Պաշտորի  մրցանակին (2008թ.), ինչպես նաևԱրվեստների  Ասպետի կոչմանը (Զ. Ռաչ):

Իր 35-րդ  տարում՝  միջազգային  երաժշտասեր հանրությունը  համարում է <<Ամադինդային>>  աշխարհի ամենայուրօրինակ և բազմադեմ հարվածայինանսամբլներից մեկը։

Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:

2019թ.-ի Երևանյան Հեռանկարների հոբելյանական տարին սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles  վոկալ խմբի  համերգով,  որին հաջորդեց լեգենդար  դաշնակահար  Իվո Պոգորելիչի  մենահամերգը  և   մայիսի 28-ին  տեղի  ունեցած  գրեմմիակիր  ամերիկյան  Պարկեր  քառյակի առաջին ելույթըՀայաստանում: