Գլխավոր Լուրեր «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հայտարարում է իր 20-րդ հոբելյանական փառատոնի...

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հայտարարում է իր 20-րդ հոբելյանական փառատոնի բացման մասին

7
0

Ապրիլի 29-ին  ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում  բրիտանական << The Swingles>>  լեգենդար վոկալ խմբի համերգով կազդարարի հոբելյանական տարվա մեկնարկը:

 Հիսուն տարվա պատմություն և հինգ Գրեմմի մրցանակ ունեցող խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «<<Սվինգլները>>

էստրադային երգիչները` աշխատել են   Շարլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի հետ, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը: Խմբին համաշխարհային ճանաչում բերեց 1960թ.-ին թողարկած Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: <<Սվինգլների>> նորարարական և վիրտուոզ երգեցողությանը անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ:

 

Երևանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է <<Սվինգլ>>-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն և Գարֆունկել, Բիթլզ և ավելին:

 

<<Սվինգլների>> երկացանկը ընգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն: Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ` Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից:

 

<<Սվինգլը>> արդեն կես դար շարունակ ընդլայնում է վոկալ երաժշտության  պատկերացումների հորիզոնը։ Նրանք դարձել են բազմամիլիոնանոց լսարանի սիրելիները,հոլիվուդյան և այլ հայտնի ֆիմերի սաունդթրեքերը ձայնագրելու համար: Խումբը համարվում է մոլորակի ակապելա երգեցողության բոլոր ժամանակների չգերազանցված վարպետը:

 

Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը <<Սվինգլների>> չգերազանցված կարողությունն է, որը տասնյակ տարիների ընթացքում նմանակվել է բազմաթիվ կատարողների կողմից` ոգեշնչման աղբյուր  դառնալով բազմաթիվ կոմպոզիտորների համար:

Լուչիանո Բերիոն իր սենսացիոն «Սինֆոնիայում առաջին անգամ ուսումնասիրեց և բացահայտեց <<Սվինգլների>> ձայները նվագախմբային դասակարգմամբ: Խումբը նույն շուքով և մեծագույն արձագանքների ներքո, շարունակում է կատարել այդ ստեղծագործությունը ողջ աշխարհում, որի վերջին կատարումները հնչել են Սան Ֆրանցիսկոյի Դեյվիս համերգասրահում՝ Մայքլ Թիլսոն Թոմասի, Լոնդոնի «Ռոյալ Ֆեստիվալ» համերգասրահում՝ Վլադիմիր Յուրովսկու և Միլանի Լա Սկալայում՝ Ջոն Աքսելրոդի ղեկավարությամբ։

Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Եվրոպա և Ասիա իրենց կանոնավոր շրջագայություններից բացի խումբը յուրաքանչյուր հունվար ամսին Քինգս Փլեյսում հանդես է գալիս իր <<Լոնդոնյան ակապելլա>> փառատոնով: Բրիտանական մայրաքաղաքում փառատոնն առաջինն է իր տեսակի մեջ, որը հյուրընկալում է աշխարհի ամենատաղանդավոր վոկալի վարպետներին։

https://www.youtube.com/watch?v=-uiG5jJavTU&fbclid=IwAR2rhh_Pp0E00dHhWXX-n678xFqRrE7HLCgcxKrNneeIcDo5e3VAwpJBfS8

… շքեղ վերարտադրություններ՝ նուրբ բիթբոքսի և հնչեղ հարմոնիաների ուղեկցությամբ․․․ հերոսական երգեցողություն, որն իսկապես սարսուռ է առաջացնում։ – THE GUARDIAN

Վոկալ և երգչախմբային աշխարհը վերջին 50 տարվա ընթացքում էականորեն փոխվել է․․․ բայց <<Սվինգլս>>-ին հաջողվել է պահպանել իր արտառոց նշաձողը` շարունակել բարգավաճել։ – CHICAGO SUN-TIMES

<<Սվինգլները>>  հրաշագեղ ակորդները երգում էին լազերային ճշգրտությամբ… սա տրիումֆ էր – THE DAILY TELEGRAPH

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

<<Երևանյան Հեռանկարներ>> միջազգային երաժշտական  փառատոնի հիմնադիր նախագահն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

Փառատոնի 20-րդ հոբելյանական տարին իրականանում է  <<Իմ քայլը>> հիմնադրամի աջակցությամբ:

<<Երևանյան Հեռանկարները>> նոր էջ է բացել Հայաստանի երաժշտական կյանքում՝երկու տասնյակ տարիների ընթացքում  փոխելով իրականությունն ու ստեղծել նախկինում նմանը չունեցող միջավայր:

 

56954291_467995667363145_6316870713059835904_n