Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » ժամանց » Երևանյան սահադաշտերը շուրջ 42000 այցելու են ունեցել

    Երևանյան սահադաշտերը շուրջ 42000 այցելու են ունեցել

    Երևանյան սահադաշտերը շուրջ 42000 այցելու են ունեցել
    Հունվար 30, 2018 14:55 ժամանց, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Նոր տարին Երևանում 2018» ծրագրով Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր բազմատեսակ ու բազմաժանր միջոցառումների շարք: Ըստ այդմ, ակտիվ ժամանցի ու, մասնավորապես, գեղասահքի սիրահարների համար ամենօրյա ժամանակացույցով գործել են նաև երևանյան սահադաշտերը:

    Վերոնշյալ՝ «Նոր տարին Երևանում 2018» ծրագրի օրերին Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի, Կարապի լճի, «Երազ» այգու և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտեր է այցելել շուրջ 42000 մարդ:
    Նշենք նաև, որ սահադաշտերը կգործեն մինչև ձմեռային տարեշրջանի ավարտը:

    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
    և հասարակայնության հետ կապերի վարչություն

    Նման թեմաներ

    scroll to top