Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
12°
Home » Uncategorized @hy » Երևի չպետք է բարձրաձայնեի. տնօրենը` իր պարզաբանումների մասին (տեսանյութ)

Երևի չպետք է բարձրաձայնեի. տնօրենը` իր պարզաբանումների մասին (տեսանյութ)

Նոյեմբեր 14, 2017 18:09 Uncategorized, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

Երեկվանից բավականին ակտիվ քննարկվում է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում սովորող երեխաների միջև տեղի ունեցած միջադեպը, որի մասին հրապարակել էր երեխաներից մեկի մայրը, նշելով, որ առաջին դասարանում սովորող իր տղայի նկատմամբ դասընկերները բռնություն են կիրառել` սկոտչով կապել են ձեռքերը, դեմ են տվել պատին ու մի քանի հարված հասցրել:

Կատարվածին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձել էր Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը, նշելով, որ նման բան իրենց դպրոցում չի եղել: Տնօրենի խոսքով` ծնողը նման քայլի գնալով, իր շահերն է հետապնդում, սակայն այդ մասին բարձրաձայնել չցանկացավ, ասելով, որ դա թող  պարզեն իրավապահ մարմինները:

Մինչ այդ մենք արդեն տեղեկացրել էինք, որ տնօրենը, անդրադառնալով դեպքին, նշել է, որ իրենք դարձել են առաջին դասարանցու ամուսնալուծված ծնողների հարաբերությունների մատաղացուն: Մեր հարցին` արդյոք տնօրենը ճի՞շտ է վարվել, հրապարակելով երեխայի ընտանեկան կարգավիճակը, նա նշեց. «Ես այդ պահին… և՛ վիրավորված էի, և՛ զայրացած էի, և՛ նեղված, որովհետև այստեղ լրիվ ուրիշ միջավայր է, ուրիշ մթնոլորտ է դպրոցում, և ուրիշ վերաբերմունք էցանկացած երեխայի նկատմամբ: Ցանկացած երեխայի ճակատագիր մեզ համար շատ թանկ է, ու ստանալ այդպիսի՞ պատասխան… Մենք գիտեինք` դա ինչի՛  հետևանքն է, բայց որ մենք այդպիսի պատասխան պետք է ստանայինք… ես այդ պահին իրոք վիրավորված էի: Երևի չպետք է բարձրաձայնեի: Այդ ժամանակ մտածեցի ինքնապաշտպանության… տեսեք` որտեղից որտեղ ենք հասել»:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ավելին` տեսանյութում:

122488199673267500288781848048447njpg
scroll to top