Գլխավոր Լուրեր Երեխա որդեգրել ցանկացողները նախապատրաստական դասընթացներ կանցնեն

Երեխա որդեգրել ցանկացողները նախապատրաստական դասընթացներ կանցնեն

1
0

Գործադիրը հաստատել է որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը:

Հիմնավորման համաձայն՝ գործող ընթացակարգի մի շարք խնդիրների կարգավորման նպատակով փոփոխություններ են կատարվել ՀՀ ընտանեկան օրենսգրքում, ինչն էլ հիմք է հանդիսացել վերոհիշյալ որոշումն օրենսգրքի պահանջներին և օգտագործվող հասկացություններին համապատասխանեցնելու համար:

Անհրաժեշտություն է առաջացել սահմանել որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, կանոնակարգել որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

Դասընթացի անցկացման պահանջի սահմանումը ՀՀ ընտանեկան օրենսգրքում պայմանավորված է միջազգային դրական և հաջողված փորձով: Ըստ այդմ՝ սահմանվում են որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագիրը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, որդեգրման հնարավորության վերաբերյալ դրական եզրակացություն ստացած որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև տեղեկատվական համակարգում նախապատրաստական դասընթացին մասնակցած որդեգրել ցանկացող անձանց հաշվառման գործընթացը: